ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի Սանկտ Պետերբուրգում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կընտրեն Սանկտ Պետերբուրգում կազմակերպության նիստի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին Աստանայում լրագրողներին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Մեզ մոտ հայացքների բախում է առաջացել` կապված նրա հետ, որ Հայաստանի ներկայացուցիչ (Յուրի) Խաչատուրովը հետ է կանչվել։ Ես չեմ ասի, թե ինչ պատճառներով, դա հայկական կողմի գործն է։ Մեզ մոտ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է», – ասել է Նազարբաևը։

Հիշեցնենք, որ Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել են նոյեմբերի 2–ին, իսկ արդեն նոյեմբերի 4–ին նա եկել է Հայաստան։

Դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, մինչ այդ պաշտոնակատար կմնա Վալերի Սեմերիկովը։