ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ առաջնորդները մտադիր են համատեղ զարգացնել կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական–արդյունաբերական համալիրները, ինչպես նաև ավելացնել սպառազինության համատեղ առաքումները, ասվում է հինգշաբթի կազմակերպության գագաթնաժողովում ստորագրված հռչակագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:
«Մենք մտադիր ենք համատեղ զարգացնել մեր պետությունների պաշտպանական–արդյունաբերական համալիրները` սպառազինությունների, ռազմական և հատուկ տեխնիկայի փոխադարձ առաքումներն ավելացնելու, տվյալ ոլորտում ծառայություններ տրամադրելու, պաշտպանական ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև սերտ կոոպերացիոն կապեր հաստատելու, գիտատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու ճանապարհով», – ասում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։
ՀԱՊԿ–ի մեջ մտնում են վեց երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։