ՌԱԴԻՈ

Արշակյան. «1 տարի ժամանակ կտրվի ներմուծված մեքենան ձախ ղեկով վերասարքավորելու համար»

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աջակողմյան մեքենաներ ներմուծողներին նոր պայմաններ է առաջարկել։
Sputnik
Արշակյան. «1 տարի ժամանակ կտրվի ներմուծված մեքենան ձախ ղեկով վերասարքավորելու համար»

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծողներին կառավարությունը երեք տարբերակ է առաջարկել։ Դրանք այսօր լրագրողների է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Երեք տարբերակները հետևյալն են. մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդ` ընտրել տարանցիկ ճանապարհ, որը չի արգելվում օրենքով, այսինքն` տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, և տարբերակ երրորդ, որը պետք է նախաձեռնվի կառավարության որոշմամբ, այն է` 1 տարի ժամանակ տրամադրել, որպեսզի ներմուծված մեքենան հնարավոր լինի վերասարքավորել ձախակողմյան ղեկով»,– ասել է նա։

Արշակյանը նաև ասել է, որ Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկով ավտոմեքենաները վերասարքավորման համար հատկացվող մեկ տարվա ընթացքում կարող են նաև շահագործվել, բայց` առանց գրանցման։