Գլխավոր դատախազը դատախազների փոխատեղումներ է արել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փոխատեղել է Երևանի վարչական շրջանների ու մարզերի դատախազներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ է կատարել։ Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը տեղափոխվել է Շենգավիթ վարչական շրջան, որտեղ դատախազի պաշտոնը թափուր էր։

Արագածոտնի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը նշանակել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ։

Արագածոտնի մարզի դատախազ նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը:

Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնում էլ նշանակվել է նույն մարզի դատախազի  տեղակալ Ռաֆայել Երիցյանը։