Զինվորական ծառայությունից խուսափածները կարող են վերադառնալ մինչև տարեվերջ

Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Պատիվ ունեմ» ծրագրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. 27 տարին լրացած, պարտադիր զինվորա¬կան ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացի¬ները , որոնք չեն վերադառնում Հայաստան` քրեական հետապնդումից խուսափելով, կարող են վերադառնալ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Նման որոշում այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում` երկարացնելով նախկինում սահմանված ժամկետը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ կատարեց «Պատիվ ունեմ» ծրագրում:

Այս որոշման շնորհիվ ծրագրում ներգրավվածները կծառայեն մեկ տարի պակաս: Եթե ներկա օրենքով սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է 5 տարի ծառայեն, ապա ընդունված փոփոխությամբ առաջարկվում է ծառայության ժամկետ սահմանել 4 տարին և հետադարձ ուժ տալ այս իրավակարգավորմանը։

Դա նշանակում է, որ կկրճատվի նաև այս պահին ծառայության մեջ գտնվողների ծառայության ժամկետը։