Նիկոլ Փաշինյանը հատուկ ինքնաթիռով կմեկնի Փարիզ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ֆրանսիա կմեկնի կնոջ և պատվիրակության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը կլինի Փարիզում։ Նոյեմբերի 5-ին ստորագրված որոշման համաձայն` վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձանարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր՝ 2018 թվականի նոյեմբերի 10-ին՝ Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 11-ին՝ Փարիզ-Երևան երթուղիներով:

«Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Որոշման հավելվածում էլ նշված է, որ նրա հետ Փարիզ կմեկնի նաև կինը` Աննա Հակոբյանը, իսկ 19 հոգանոց պատվիրակության կազմում կլինեն նրա գլխավոր խորհրդական Ա. Գասպարյանը, մամուլի քարտուղար Արման Եղոյանը, արարողակարգի պատասխանտուն։