Բողոքի ցույց Երևանում. քաղաքացիները կառավարությունից բնակարան են պահանջում

Վարձով ապրող քաղաքացիները կառավարությունից պահանջում են հատուկ պայմաններ ապահովել բնակարանների ձեռքբերման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմեց տասնյակ քաղաքացիներ են հավաքվել և պահանջում են կառավարությունից` հատուկ պայմաններով բնակարանների գնման ծրագիր մշակել: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը

«Մենք պահանջում ենք, որ կառավարությունը «փակովի» պայմաններով բնակարաններ գնելու հնարավորություն տա մեզ: Մենք վճարունակ քաղաքացիներ ենք, աշխատում ենք, ամեն ամիս վարձով բնակարանի համար 50-60 հազար դրամ ենք վճարում: Ավելի լա՞վ չէ` այդ գումարը տանք պետությունը, պետությունից բնակարան գնեինք»,- ասաց Անահիտ Հարությունյանը` նշելով, որ արդեն 20 տարի ստիպված է վարձով ապրել:

Հարցին, թե ինչու հիփոթեքով բնակարան չեն գնում, հավաքվածները նշեցին, որ բանկերը հրաժարվում են իրենց վարկ տրամադրել, քանի որ եկամուտները փոքր են:

Հավաքված կանանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ինքը, թեև աշխատում է, բայց գործատուն հրաժարվում է գրանցել իրեն` հարկ չվճարելու պատրվակով: