Նախագահը կվերադառնա Բաղրամյան, վարչապետը` հրապարակ

Կառավարությունը որոշեց նախագահի և վարչապետի նստավայրերը դարձյալ փոխել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը` Բաղրամյան 26-ից ` Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն համար 1 հասցե:

Նիկոլ Փաշինյանը շատ քիչ է սկսել օգտագործել Բաղրամյան 26-ի նստավայրը. ՀԺ

Այս փոփոխությունը կառավարությանն առաջարկեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` համապատասխան փոփոխություն առաջարկելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում:

Քննարկումը բավական երկար տևեց, ինչը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համոզմամբ, վկայում է, որ նախագիծը նախարարական կոմիտեում բավականաչափ քննարկված չի եղել:

«Առաջարկում ենք շենքի փոփոխությունն առանձնացնել և հաստատել միայն հասցեի փոփոխության մասին շենքը, իսկ մնացած հարցերը քննարկել ևս մեկ անգամ ու դարձյալ դնել շրջանառության մեջ»,- առաջարկեց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ նախագահի ու վարչապետի լիազորությունների հետ կապված որոշ հարցեր դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

Շենքերի մասով որոշումն ընդունվեց ու ներկայացվեց ԱԺ։