«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը քննարկել են Սարգսյանն ու Հակոբյանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 Նոյեմբեր — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը սոցիալական, կրթական, մշակութային և բարեգործական տարբեր ծրագրերում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը: