ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կալիֆոռնիա նահանգի Թաուզանդ-Օքս քաղաքում հրաձգության հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Boston25news.com պարբերականը։
Աղբյուրի տվյալով` դեպքը տեղի է ունեցել տեղի բարերից մեկում` տեղական ժամով 23:30–ին։
The Independent–ը հայտնում է, որ տուժածներից մեկը ոստիկանության աշխատակից է։
Տուժածների ստույգ թիվը դեռ հայտնի չէ։
Իրավապահ մարմինները խնդրում են քաղաքացիներին հեռու մնալ դեպքի վայրից։
«Խնդրում ենք, մի մոտեցեք, շատերն են տուժել, շտապօգնության բազում մեքենաներ են պետք»։
Ըստ տեղական ԶԼՄ–ների` դեռ մեկ ժամ առաջ (Երևանի ժամով 12:52) հրաձգությունը դեռ շարունակվում էր։