ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նախնական տեղեկություններով` Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են վեց մարդ, որոնցից մեկը ոստիկանության աշխատակից է։ Այս մասին հայտնում է ոստիկանության կապիտան Գարո Կուրեջյանը (Վենտուրա շրջանի շերիֆի գրասենյակից)։
Որոշ տվյալների համաձայն` վիրավորվել է նաև Վենտուրա շրջանի շերիֆի տեղակալը, որը ծայրահեղ ծանր վիճակում է։
Դեպքը տեղի է ունեցել Թաուզանդ–Օքս քաղաքում, տեղի ժամանակով 23:30–ին։
Հայտնում են տասնյակ տուժածների մասին։
Առայժմ չհաստատված տվյալներով` կրակողին չեզոքացրել են։
Հրաձգություն Կալիֆոռնիայի սրճարանում. տասնյակ տուժածներ կան. ուղիղ միացում դեպքի վայրից