ՈՒՀԱ–ում «Նոր հայերի» 5 լավագույն ելույթները. տեսանյութեր

Նոյեմբերի 8–ին նշում են տարվա մեջ ամենաուրախ տոնը` Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) ծննդյան օրը։ Sputnik Արմենիան հավաքել է «Նոր հայեր» սիրված թիմի ելույթների ընտրանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՈւՀԱ` որքան բան կա այս հապավման մեջ։ Մանկուց մեզանից շատերը հետևել են թիմերի ելույթներին` ամբողջ ընտանիքով ժամանակ անցկացնելով հեռուստացույցի մոտ։

Գալուստյանը բարկացրել է չեչեններին` Կադիրովին կրկնօրինակելով. տեսանյութ

Հայկական առաջին թիմի` «ԵրՄԻ»–ի հաղթարշավից հետո, որը կազմված էր Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողներից, Հայաստանի բնակիչները և բազմաթիվ հայերը, որոնք մութ ու ցուրտ 90–ականներին ցրվել էին տարբեր երկրներ, սպասում էին նոր թիմի, որը կմարմնավորեր «հայկական հումորը» Ուրախների և հնարամիտների ակումբում։

Եվ սպասումներն արդարացան։ Հայկական մյուս թիմը ձևավորվեց 1994թ–ին, և ի սկզբանե կոչվում էր «Բարեկամներ Երևանից»։ Թիմի անդամների մեծամասնությունը ՈւՀԱ–ում խաղացել է 1993թ–ից։

«Նոր հայերի» դեբյուտը տեղի է ունեցավ Սոչիում 1994թ–ին «Գոլոսյաշի ԿիՎիՆ» փառատոնում։ Հումորիստներն այդ ժամանակ ցույց են տվել իրենց և հրավիրվել ՈւՀԱ Առաջի լիգա, որտեղ երկար  չեն մնացել։

Արդեն 1995թ–ին մեր հայրենակիցներն անցել են Բարձրագույն լիգա և հասել մինչև կիսաեզրափակիչ։ Երկու տարի անց` 1997թ–ին, «Նոր հայերը» դառնում են ՈւՀԱ Չեմպիոն։

Sputnik Արմենիան ներկայացնում է բոլորի կողմից սիրված թիմի ամենահայտնի ելույթները։

1. 1999թ–ի ՈւՀԱ Բարձրագույն լիգայի քառորդ եզրափակչի երաժշտական մրցույթ

2. 1999թ–ի Բարձրագույն լիգայի քառորդ եզրափակչի ՍՏԷՄ

3. 1998թ–ի ՈւՀԱ Ամառային գավաթի հնչյունավորում

4. 1999թ–ի ՈւՀԱ Բարձրագույն լիգայի 1/8 եզրափակչի երաժշտական մրցույթ

5. 1998թ–ի ՈւՀԱ Ամառային գավաթի երաժշտական մրցույթ