ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վայրից։
Զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել են 4 զինծառայող, 22–ին տեղափոխվել են հիվանդանոց։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ վթարից հետո դեպքի վայր մեկնած քննչական խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, հարցաքննել ականատեսներին։
Վթարի պատճառները պարզելու համար իրականացվում են դատաավտոտեխնիկական ու դատաբժշկական փորձաքննություններ։