Ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանային կայունության վրա ԱՄՆ-ի ակտիվությունը Կովկասում

Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակամուրջ՝ ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչի մասնակցությամբ:
Sputnik

Միջոցառման ընթացքում կքննարկվի նաև Հարավային Կովկասում ԱՄՆ ակտիվությանը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնի այցին առնչվող հարցեր:

Ֆրանց Կլինցևիչը կմեկնաբանի ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու մտադրության վերաբերյալ, ինչի շնորհիվ հնարավորություն կընձեռվի Ադրբեջանին ւ զենք մատակարարել: Բացի այդ, կխոսվի այն մասին, թե ԱՄՆ–ի հակաիրանական պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան տարածաշրջանի կայունության վրա:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: