ՌԱԴԻՈ

Բիչախչյան. «Ազատ արձակվածները պարտավոր են ներկայանալ բնակության վայրի անձնագրային»

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է, թե ինչ գործընթաց պետք է անցնեն ազատազրկման վայրից արձակված անձինք:
Sputnik
Բիչախչյան. «Ազատ արձակվածները պարտավոր են ներկայանալ բնակության վայրի անձնագրային»

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը կոչ է անում համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին ներկայանալ անձնագրային ծառայություն: Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

«Սա անհրաժեշտ է ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը»,- մանրամասնեց Բիչախչյանը:

Նա ներկայացրեց, որ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում: