Լավաշով աղանդե՞ր. հայկական մթերքը վերածվել է խոհարարական գլուխգործոցների. լուսանկարներ

Sputnik

Եթե դուք մտածում եք, որ հայկական ավանդական լավաշից կարելի է միայն համեղ բրդուճ պատրաստել, ապա շատ եք սխալվում։ Հայկական լավաշով կարելի է նաև աղանդեր պատրաստել։ Համենայն դեպս հենց դա ցույց տվեց Հայաստանում Էդվին Սմոանգը` «Restaurant One» ռեստորանի տերը, որը, ի դեպ, «Միշլենի» աստղ ունի։

Հոլանդացի շեֆը Երևան է եկել Yerevan Food Fest փառատոնին մասնակցելու համար և Sherep ռեստորանին նվիրել աղանդերի բաղադրատոմս, որի հիմքում հենց լավաշն է։

Փառատոնի շրջանակում նոր կիրառում են ստացել նաև հայկական ավանդական այլ մթերքները։

Կազմակերպիչները վստահ են, որ փառատոնն իսկական հեղափոխություն է արել երկրի խոհարարական ոլորտում։

Դիտեք ֆոտոշարքում, թե արտասահմանյան վարպետների հմուտ ձեռքերն ինչ ուտեստների են վերածել հայկական մթերքը։

1 / 18
Yerevan Food Fest գաստրոնոմիական փառատոնն իսկական իրադարձություն է դարձել Հայաստանի խոհարարական կյանքում։ Բոլոր շեֆերը` փառատոնի մասնակիցները, առաջին անգամ էին Հայաստանում։
2 / 18
Yerevan Food Fest փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 2–ին. ֆուրշետի սեղանը ճկվում էր խորտիկների առատությունից։
3 / 18
Ներկայացվեց նաև իտալական պիցցա` «հայկական ակցենտով»։
4 / 18
Հետաքրքիր բրուսկետա լոլիկո՞վ։ Խնդրեմ։
5 / 18
Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել խոհարարության ոլորտում հայտնի փորձագետները։ Ինչպես նշեց Աննա Մազմանյանը, նրանք չէին պատկերացնում, որ մեր երկրում կան այսքան լավ հաստատություններ, այսքան որակյալ մթերքներ, գինի, պրոֆեսիոնալ շեֆ խոհարարներ։
6 / 18
Արկադի Նովիկովի «Կոլբասնի ցեխ» ռեստորանի շեֆ խոհարար Անդրեն Կուսպիցը «չորս ձեռքով ընթրիք» է պատրաստել Salon ռեստորանի շեֆ խոհարար Հարություն Չոլակյանի հետ։
7 / 18
Ճաշացանկի բազմաթիվ ճաշատեսակներից մեկը դարձավ «բադի ռիետը»։
8 / 18
«Restaurant One» ռեստորանի տեր Էդվին Սոմանգը, որը «Միշլենի» աստղ ունի, վարպետության դաս տվեց Sherep ռեստորանի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանի հետ «չորս ձեռքով ընթրիքի» շրջանակում։
9 / 18
Սառը խորտիկը` «մարինացված վարունգի պայթյունը», Սոմանգի մտահղացումն է։
10 / 18
Ֆրանսիական պրոֆիտրոլին մատուցեցին հայկական Լոռի պանրի միջուկով։
11 / 18
Էդվինի և Գարիկի նրբաճաշակ ճաշատեսակները համտեսեցին հայտնի ռեստորատորները, ֆուդ բլոգերները և փառատոնի հյուրերը։
12 / 18
Հայաստանը մարտահրավեր է նետել արտասահմանցի շեֆերին, որը նրանք ուրախությամբ են ընդունել։
13 / 18
Yerevan Food Fest գաստրոնոմիական փառատոնն ավարտվեց նոյեմբերի 6–ին` «չորս ձեռքով ընթրիքով», որը պատրաստեցին «Մատրյոշկա» ռեստորանի շեֆ խոհարար Վլադ Պիսկունովը և Yasaman ռեստորանի շեֆ խոհարար Արտակ Մանուկյանը։
14 / 18
Որպես սառը նախուտեստ` շեֆերն առաջարկեցին «Մատրյոշկա» վինեգրետ։ Սակայն Պիսկունովը մեծ ջանքեր գործադրեցի, որպեսզի հասնի «մոսկովյան» համի։
15 / 18
«Մատրյոշկա» վինեգրետ
16 / 18
Ոչխարի կողամիսը շիլայով անտարբեր չթողեց փառատոնի հյուրերին։
17 / 18
Տեղի իրողություններին ադապտացվել էր նաև «Ռիբնայա կուլեբյական». այստեղ ավանդական ռուսական նրբաբլիթներին փոխարինել էր լավաշը։
18 / 18
Գալիք տարի փառատոնը խոստանում է ոչ միայն ավելի մասշտաբային լինել, այլ նաև ավելի գրավիչ։