Մկրտչյան. «ՄԻԵԴ Բարձր դատարանների ցանցը տեղեկատվության արագ ստացման աղբյուր է»
© Sputnik
«ՄԻԵԴ-ում գործող Բարձր դատարանների ցանցը իրենից ներկայացնում է Եվրախորհրդի անդամ պետությունների բարձր ատյանների ներկայացվածություն, որոնց հետ էլեկտրոնային կապ կա»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը:
Ըստ Մկրտչյանի՝ այս կապի միջոցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարևոր դիրքորոշումների մասին հաղորդում է ուղարկվում բարձր դատարաններին:
«Իսկ բարձր դատարան համարվում են երկրների բարձրագույն ատյանների դատարանները և ցանցի անդամ վերաքննիչ դատարաններ շատ քիչ են»,-շեշտեց Մկրտչյանը և մանրամասնեց, թե ինչպես է ընդունվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ցանցին միանալու հայտը: