Հայկական ձեռնարկությունները չեն ազատվել թերություններից. Ռոսսելխոզնադզորն ահազանգում է

ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը նոր սահմանափակումներ է կիրառում հայկական արտադրանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ռոսսելխոզնադզորը լաբորատոր ուժեղացված վերահսկման ռեժիմ է սահմանել «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ–ի, «Ֆիշարտի» և «Խայծ Իշխան» ՍՊԸ–ի նկատմամբ։ Այս մասին նշված է ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում։

«Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության արտադրանքում հայտնաբերվել են նիտրոֆուրանի մետաբոլիտներ, իսկ «Ֆիշարտի» թառափազգիների խավիարում և «Խայծ Իշխանի» լոսդազգիների խավիարում` խմորիչ։

Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է հայկական իշխանի ներկրումը Ռուսաստան

Բացի այդ, ստուգումների ընթացքում հայտնաբերած խախտումների պատճառով ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունն ընթացիկ տարվա նոյեմբերի 7-ից կսահմանափակի մատակարարումները Ղազախստանի երկու ձեռնարկություններից։

«Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Ղազախստանի և Հայաստանի ձեռնարկություններից ստացված արտադրանքում Ռուսաստանի և ԵԱՏՄ նորմերի ու պահանջների անհամապատասխանելիություն է հայտնաբերվել Ռոսսելխոզնադզորին առընթեր լաբորատորիաներում։ Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները` Ռոսսելխոզնադզորն անհրաժեշտ է համարում 2018 թվականի նոյեմբերի 7-ից ժամանակավոր սահմանափակում կիրառել Ղազախստանի հանրապետության հետևյալ ձեռնարկությունների արտադրանքի մատակարարման համար` «Իժևսկի», «Բիժան միս վերամշակող գործարան» ՍՊԸ», – գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ գերատեսչությունն արդեն արգելել էր ներմուծել հայկական «Ֆուդ էքս» ՍՊԸ–ի արտադրանքը` իշխանի մեջ դահանակագույն և վառ կանաչ նյութ հայտնաբերելու պատճառով։