ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Իրանը պատժամիջոցների դեմ իմունիտետ է ձեռք բերել»

Արևելագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԱՄՆ նախաձեռնած պատժամիջոցների պարագայում Իրանում ստեղծվելիք հնարավոր խնդիրների մասին:
Sputnik
Վարդանյան. «Իրանը պատժամիջոցների դեմ իմունիտետ է ձեռք բերել»

Իսլամական հեղափոխության հաղթանակից սկսած (խմբ.՝ 1979 թ.-ից) Իրանը գտնվում է տարբեր տեսակի պատժամիջոցների տակ: Եղել է շրջան, որ միջազգային գրեթե ողջ հանրությունն է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Ահարոն Վարդանյանը:

«Իրանական հասարակությունը և քաղաքական ղեկավարությունը ունեն իմունիտետ և սովոր են պատժամիջոցների տակ ոչ միայն ապրել, այլ նաև զարգանալ»,- նկատեց Վարդանյանը:

Նա մանրամասնեց, որ այդ պատժամիջոցների առկայության պարագայում Իրանը հրթիռներ է արտադրում, փորձում էր միջուկային զենք ստեղծել: Ընդհանուր առմամբ, ըստ արևելագետի, պետությունը զարգանում է: