Կատվի ձագը որոշել է որսալ սատկած ձկներին. տեսանյութ

Կատվի մասին նոր տեսանյութը մեծ արագությամբ տարածվում է համացանցում։ Տեսեք` ինչպես է սպիտակ փիսիկը ձուկ որսում։
Sputnik

Իսկական ձկնորսի համար դույլը լճից քիչ է տարբերվում, եթե դույլում ձկներ կան։ Ահա և սպիտակ կատուն էլ է այդպես կարծում։

Կատուն գործի է դնում իր համարձակությունը և հարձակվում սատկած ձկների վրա։ Չորքոտանին հաստատ գոհ է իրենից, որովհետև կարողանում է ոչ միայն «որսալ», այլև ձկանը դուրս քաշել դույլից։