Դուստրերն ու հայրերը բուգի–վուգի են պարում մանկապարտեզում. տեսանյութ

Տեսանյութում դիտեք` ինչպես են հայրերը դուստրերի հետ պարում ռուսական մանկապարտեզներից մեկում։
Sputnik

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որի հերոսները մանկապարտեզի սաներն ու նրանց հայրերը։ Միայն Facebook սոցիալական կայքում այս տեսանյութը դիտել են ավելի քան 2,7 միլիոն անգամ։

Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել տեսանյութի տակ։

«Հարգանքներիս հավաստիքը դաստիարակին ու երաժշտական ղեկավարին, որ կարողացել են հավաքել հայրերին ու այնպես ոգևորել նրանց, որ պարեն», – գրել է Իլոնա Զորինան։

Ոմանք որոշել են գնահատել երեխաների ու ծնողների պարը.

«Կեցցեք, շատ գեղեցիկ է։ Հայրերին` 5+», – գրել է Կամոլա Շոմակսուդովան։

«Սուպեր։ Հայրեր, սիրեք ձեր փոքրիկ արքայադուստրերին։ Նույնիսկ երբ նրանք մեծանան, ընդմիշտ մնալու են ձեր «փոքրիկ դուստրերը»», – գրել է Նատալյա Լոպատնևան։

Մի քանիսն էլ գրել են, որ ծնողներին «շահագործում» են։