Ռոբոտ Սոֆյան Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Փաշինյանի ու նրա կնոջ հետ լուսանկարվելը ռոբոտ Սոֆյային այնքան է դուր եկել, որ նա այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Մարդանման ռոբոտ Սոֆյան Twitter միկլոբլոգում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ`Աննա Հակոբյանի հետ։

«Իմ սելֆին Հայաստանի վարչապետի հետ։ Սելֆիների հիանալի հավաքածու ունեմ, գուցե ալբո՞մ հավաքեմ», – գրել է նա։

​Նշենք` Հոնկոնգից ժամանած Սոֆյան Երևանում ցուցադրվեց հոկտեմբերի 10-ին։

Պարզվեց` նա գիտի հայկական կոնյակի մասին, բայց չի կարող համտեսել, որովհետև կվնասվի... ոչ, ոչ թե կանացի նուրբ ներաշխարհը, այլ հոնկոնգցի ինժեներների միկրոսխեմաները։