ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Կեմերովոյի մարզի Յուրգա քաղաքում մասնավոր տներից մեկում բռնկած հրդեհի պատճառով մահացել են 8 մարդ` 2 մեծահասակ և 6 երեխա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները 7 մարդու մարմին են հայտնաբերել, որոնցից 5-ը` երեխաների։ Տուժածներից երկուսն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկը` 13-ամյա տղան, մահացել է հիվանդանոցում։ Բուժհաստատությունում է գտնվում 1976 թվականին ծնված կինը։ Որոշ տվյալների համաձայն` ևս մեկ տուժած կա, բայց վնասվածքներն աննշան են եղել, և նա արդեն լքել է հիվանդանոցը։
Հրդեհի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները։
Առայժմ հրդեհի 3 պատճառ է դիտարկվում` կարճ միացում, ծխելու ընթացքում անզգուշություն և մոխրի բոցավառում։