Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

Երևանի կենդանաբանական այգու զեբրը, ըստ նախնական տվյալների՝ թաց գրունտի վրա սահելու հետևանքով, կոտրել աջ ազդրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Կենդանաբանական այգում զեբրը կոտրել է ոտքը: Այս մասին տեղեկացնում են Այգու մամլո ծառայությունից: Դեպքը եղել է այսօր՝ 16:00-ից հետո: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ:

Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

Ավելի ուշ զեբրին նկատել են գետնին նստած:

Ըստ ազատավանդակում առկա հետքերի՝ կարելի է ենթադրել, որ կենդանին սահել է թաց հողի վրա: Կոտրվել է նրա աջ ազդրը:

Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը: