Մեդվեդևը հասկացավ, որ Հայաստանը երեխաների երկիր է. Երևանում մեկնարկեց «Ռոլան» փառատոնը

Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14–րդ միջազգային փառատոնը։ Այս տարի նախատեսված է հատուկ ծրագիր` «Ապրել միասին», որը նվիրված է ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Երևանում երեքշաբթի տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 4–րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը։

Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է
Այս տարի փառատոնը նվիրված է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։

Ինչպես հաղորդեց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը, փառատոնի շրջանակում իրագործվում են մշակութային, կրթական և սոցիալական նախագծեր։ Ամեն տարի Երևանի և մարզերի աշակերտներին տրամադրվում են ավելի քան 10 հազար տոմսեր։

«Այս տարի կան նորամուծություններ. Երևանում նախատեսված բոլոր միջոցառումները կկրկնվեն նաև մարզերում։ Մենք նաև երկու նոր անվանակարգեր ենք սահմանել` «Երեխաները երեխաների համար» և «Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ»», – նշեց նա։

Բացի այդ, կազմակերպիչները նախապատրաստել են «Ապրել միասին» հատուկ ծրագիրը` նվիրված ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթին։

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կարևոր է համարում փառատոնի ապակենտրոնացումը, ինչպես նաև վստահ է, որ այն հնարավորություն կտա երիտասարդներին դառնալ կինեմատոգրաֆիայի տոնի մասնիկ, կապեր հաստատել և իրենց առաջին քայլերն անել կինոարվեստում։

Մեդվեդևը հասկացավ, որ Հայաստանը երեխաների երկիր է. Երևանում մեկնարկեց «Ռոլան» փառատոնը

Փառատոնի նախագահ Արմեն Մեդվեդևը հիշեց, թե ինչպես է մի անգամ «մի խելոք գրքում» կարդացել, որ հայերն ապրում են հանուն երեխաների։ Փառատոնի մթնոլորտը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս զգալ այդ խոսքերի ճշմարտացիությունը։ Հասկացա, որ Հայաստանը երեխաների երկիր է, խոստովանում է Մեդվեդևը։

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ անձի ձևավորումը սկսվում է մանկուց, և շատ բան կախված է նրանից, թե ինչպես գրքեր են կարդում և ինչպիսի ֆիլմեր են դիտում երիտասարդները։

Մեդվեդևը հասկացավ, որ Հայաստանը երեխաների երկիր է. Երևանում մեկնարկեց «Ռոլան» փառատոնը

«Փառատոնը երեխաներին հնարավորություն է տալիս ընկղմվել կինոյի ուշագրավ մթնոլորտ, ծանոթանալ տարբեր երկրների ու ժողովուրդների պատմությանը և մշակույթին, հայտնվել ֆիլմերի սյուժեների հետաքրքիր իրադարձությունների կենտրոնում», – ասաց դեսպանը։

Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 970 ֆիլմեր, որոնցից ընտրել են 186–ը։