Ժամը 20։00–ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությանը տվյալներ է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.

«Նուբարաշեն» ՔԿՀ – 16 անձ

«Արթիկ» ՔԿՀ – 24 անձ

«Վանաձոր» ՔԿՀ – 2 անձ

«Վարդաշեն» ՔԿՀ – 42 անձ

«Գորիս» ՔԿՀ – 5 անձ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 12 անձ

«Հրազդան» ՔԿՀ - 24 անձ

«Աբովյան» ՔԿՀ – 20 անձ

«Սևան» ՔԿՀ – 80 անձ

«Կոշ» ՔԿՀ – 38

«Արմավիր» ՔԿՀ – 31

Այսպիսով, ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից, ժամը 20։00-ի դրությամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ։