Ֆրանսիայում ձերբակալել են վեց մարդու, որոնք մահափորձ են ծրագրել նախագահ Մակրոնի դեմ

Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հատուկ գործողություն է անցկացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները վեց մարդու են ձերբակալել, որոնք մահափորձ են ծրագրել նախագահ Էմանուել Մակրոնի վրա: Այս մասին հաղորդում է BFM հեռուստաալիքը:

Ձերբակալման գործողություններն իրականացվել են Իզեր և Մոզել դեպարտամենտներում: Խմբի անդամների հստակ թիվը չի նշվում, բայց հայտնի է, որ կասկածյալները 20-ից 60 տարեկան են: Նրանց շարքում կան յոթ տղամարդ և մեկ կին:

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել ձերբակալվածների նկատմամբ, որոնք կասկածվում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ: