ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 2020թ-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ հավելելով, որ այդ ժամկետը նախատեսված է ՀՀ -ԵՄ համաձայնագրով։
«Շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, որի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց շնորհիվ ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա»,- ասաց նա։
Նազարյանը նշեց, որ մուտքի ազատ իրավունքի ռեժիմը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում հատկապես ծանր անդրսահմանային այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են մարդկանց առևտուրն ու անօրինական փոխադրումը, նարկոտրաֆիկը և այլն։