Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց

Համաներման արդյունքում ազատ է արձակվել նաև քաղաքական ակտիվիստ Շանթ Հարությունյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Շանթ Հարությունյանն արդեն տանն է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նրա հարազատները։

Փաշինյանը հիշեց հայտնի անեկդոտը. դատավորները սպասում են նրա զանգին

2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել:

Երթը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախման։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և խուլիգանության հոդվածով դատապարտվեցին ազատազրկման։ «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեցին 14 մարդ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել այսօր` նոյեմբերի 6-ին։