Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի. Օսիպյան

Ոստիկանապետը ԼԳԲՏ ֆորումը ռիսկային է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի անցկացվի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Հայ համասեռամոլ մատուցողը և Փաշինյանի «գլխացավանքը». ո՞վ է անում ԼԳԲՏ համաժողովի PR–ը

«Չի լինելու, որովհետև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի նաև ռիսկերը հաշվի առնելով ու անվտանգությունից ելնելով»,- ասաց Օսիպյանը՝ վկայակոչելով հարևան Վրաստանում օրեր առաջ տեղի ունեցած դեպքերը:

«Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Օսիպյանը վստահեցրեց, որ ՀՀ ոստիկանությունը պատրաստ է ոչ միայն այդ հավաքի, այլև ընդհանրապես բոլոր միջոցառումների հնարավոր ռիսկերին ու անվտանգության ապահովմանը:

Բայց ի տարբերություն այլ միջոցառումների, այս դեպքում որոշում է կայացվել առաջնորդվել կանխելու մեթոդով: