Հետախուզվող Կարենին գտել են Կապանի ոստիկանության բաժանմունքում

Ոստիկաններն ավելի քան կես տարի որոնելուց հետո հետախուզվող քաղաքացուն գտել են հենց ոստիկանության բաժանմունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապանի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել ու բերման են ենթարկել հետախուզման մեջ գտվող քաղաքացուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Թե ինչի համար էր հետախուզվող 29– ամյա Կարեն Թ–ն գնացել անձնագրային բաժանմունք, պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, բայց հետաքրքրական է, որ վերջինը հետախուզվում էր հատկապես փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու մեղադրանքով։

Ըստ ոստիկանության հաղորդագրության` նա հետախուզման մեջ էր ապրիլի 25-ից։