ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 6-ին և 7-ի գիշերը տեղումներ կլինեն, առանձին հատվածներում` նաև մառախուղ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` միաժամանակ նշելով, որ նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը տեղումներ չեն կանխատեսում։
Ծառայության հրապարակած կանխատեսումների համաձայն` նոյեմբերի 8-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին 2-3 աստիճանով կբարձրանա։
Երևանում նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 11-13, գիշերային ժամերին` 6-8 աստիճան տաքություն։