ԵՄ–ի հետ համաձայնագիրն արդեն 80%–ով գործում է, ի՞նչ է մնացել. պարզաբանում է պաշտոնյան

Հայաստան-ԵՄ համաձայնագրի գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն 80%–ով գործում է։ Այսօր ԱԺ–ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ասաց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։

ՀՀ քաղաքացիներն ազատ մուտքի իրավունք կստանան ԵՄ երկրներ

Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, իսկ 2018 թվականի հունիսի 1-ին արդեն ուժի մեջ է մտել ժամանակավոր հիմունքով։ Որպեսզի այն ամբողջությամբ գործի, որպեսզի այն ամբողջությամբ կիրարկվի, պարտադիր պայման է, որ ԵՄ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացման կամ ուժի մեջ մտնելու ներպետական ընթացակարգերն ավարտին հասցվեն։

Վավերացման գործընթացը ժամանակ է պահանջում։ Որոշ երկրներում բավական է միայն խորհրդարանի հավանությունը, մյուսներում փաստաթուղթը պետք է հաստատի և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը։

«Սակայն գործընթացն իսկապես մի փոքր հետ է մնում, և 2019 թվականին մենք ջանք կգործադրենք` այն արագացնելու համար», – հայտարարեց Նազարյանը։

2019 թվականին Եվրախորհրդարանում նոր ընտրություններ կանցկացվեն, սակայն, Նազարյանի խոսքով, լինի դա նոր գումարման, թե նախկին, Հայաստանի հետ աշխատելու խոչընդոտներ չկան։

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի եզրափակիչ հայտարարությունն ընդունվել է

Պաշտոնյան հայտնեց նաև, որ հայկական կողմն արագացրել է ապօրինի միգրանտների վերադարձի և նրանց վերաինտեգրման գործընթացը։ «Ավելացել է չարտերային չվերթերի քանակը, որոնցով մեր քաղաքացիներին տուն ենք վերադարձնում։ Նրանցից ոմանք նպաստ են ստանում հայրենիքում իրենց առաջին քայլերն անելու համար։ Ցույց ենք տալիս, որ Հայաստանը պատրաստ է ազատականացման և իր քաղաքացիների օրինական տեղաշարժին», – ասաց նա։

Հիշեցնենք, որ 2014 թվականից ԵՄ երկրների քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզա ունենալու։