Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Աստանա

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը մի շարք նիստերի կմասնակցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Ղազախստան։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նիստերը տեղի կունենան նոյեմբերի 7-ին և 8-ին։