Մեսչյան. «Գլխավոր ճարտարապետի իրավասությունները կարվում էին ըստ քաղաքապետի քմահաճույքի»
© Sputnik
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ամեն մի քաղաքապետի ժամանակ գլխավոր ճարտարապետի իրավասությունները կարվում էին ըստ քաղաքապետի քմահաճույքի։
«Այ սա լուրջ է, և իմ ամենակարևոր աշխատանքներից մեկն այն է լինելու, որ վերջնականապես ճշտվի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որպեսզի չանձնավորվի, որպեսզի վաղը, եթե իմ փոխարեն դուք հանդիպեք ուրիշ գլխավոր ճարտարապետի հետ, նա արդեն աշխատի որոշակի մշակված գործառույթով։ Գլխավոր ճարտարապետը պետք է ունենա որոշակի գործիքակազմ, որպեսզի կարողանա լիակատար աշխատել։ Մինչև այսօր, ցավոք սրտի, այդ ամենը մի փոքր տարօրինակ վիճակում էր»,- ասաց ճարտարապետը։
Մեսչյանը նշեց, որ գլխավոր ճարտարապետին անհրաժեշտ ամենակարևոր գործիքներից մեկը քաղաքային ճարտարապետությունը կարգավորելն է, որը, ըստ նրա, գրեթե բացակայել է։