ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի –Sputnik. Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի կարողացել դիմադրել ուզբեկական հյուրընկալությանն ու սկսել է պարել, ինչպես ասում են, հենց տեղում։
Բուխարայում Ժիրինովսկու սպանիչ պարը արագ տարածվում է համացանցում, տարբեր արձագանք առաջացնելով։
«Մարդն անկեղծ է պարում, ոչ թե Մեյի նման։ Առավել ևս՝ ժողովրդական երաժշտության ներքո։ Գեղեցիկ է, հոգեցունց, հուզիչ», – գրել է օգտատերերից մեկը։
«Ինչու լոլիկ չեք նետել վրան», – հարց է տվել մեկ այլ օգտատեր։
«Ավելի լավ է թող պարի, քան կռիվ անի», – գրել է երրորդը։
Ժիրինովսկու պարային ունակությունները գնահատելը թողնում ենք ձեզ, իսկ քաղաքական գործիչը պարից հետո գնացել է համտեսելու ուզբեկական խոհանոցը։
Ժիրինովսկու գլխավորությամբ Ռուսաստանի պետդումայի պատվիրակությունը Բուխարա է ժամանել նոյեմբերի 2-ին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հյուրերն այցելել են Բուխարայի հրեաների սինագոգ։