Պապս ինձ ստիպողաբար է տարել. տղան ամուսնության առաջարկություն է արել Գալուստյանի համերգին

Հումորիստներ Միխայիլ Գալուստյանի և Ալեքսանդր Ռևայի համերգի ժամանակ տղան ամուսնության առաջարկություն է արել սիրելին հենց բեմում։ Դիտեք տեսանյութը, թե ինչպես է դա եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Տղան հանդիսատեսի շարքից առաջարկություն է արել սիրելին Տոմսկում հումորիստներ Միխայիլ Գալուստյանի և Ալեքսանդր Ռևայի համերգի ժամանակ հենց բեմում։ Այդ մասին հայտնի է դարձել Գալուստյանի Instagram–ից։

«Տոմսկ, շնորհակալություն ձեր ժպիտների և ծիծաղի համար։ Եվ, իհարկե, շնորհակալություն այս քաջ տղային, որը հենց մեր համերգի ժամանակ որոշել է ամուսնության առաջարկություն անել։ Կեցցես», – տեսանյութի տակ գրել է Գալուստյանը։

Նրանց հրապարակած տեսանյութում երիտասարդ տղան` Օյբեկը, բարձրանում է բեմ հումորիստների մոտ և կանչում իր ընկերուհուն` Դաշային։ Դրանից հետո առաջարկում է նրան ամուսնանալ, թեև տեսանյութում աղջիկը չի պատասխանում նրան, բայց նրա արձագանքից կարելի է հասկանալ, որ աղջիկը համաձայն է։

Մարտիրոսյանը ծաղրել է Խառլամովին․ հումորային բում «ճարպոտ Էդուարդ Սուրովիի հետ»

«Օգնում եմ ծրագրել ձեզ համար ցանկալի սեռը (տղա կամ աղջիկ)։ Սկզբնական ժամկետներում որոշում եմ արդեն բեղմնավորված երեխայի սեռը», «Հիմա այնքան նորաձև է, ինձ պապս ստիպողաբար է տարել», «Բարի օր, իսկ ձեր համերգի ժամանակ կարելի՞ է ամուսնալուծվել։ Ժպիտով...», «Միշա, ժամանակն է, որ ՏՆՏ–ով հաղորդում սկսես` «Արի ամուսնանաք»», «Իմ կարծիքով` աղջիկը չի ցանկացել ամուսնանալ»», – կատակել են սոցցանցում հումորիստին հետևողները։

Այդ տեսանյութը դուր է եկել տասնյակ հազարավոր մարդկանց։ Նրանցից շատերը երջանկություն են մաղթել ապագա ամուսիններին։ Նրանցից մի քանիսը նույնիսկ գտել են փեսացուին և հարսնացուին ու նշել մեկնաբանություններում։