ՌԱԴԻՈ

Բերբերյան. «Ժողովուրդը կորցրել է վստահությունը առողջապահության նկատմամբ»

«Էրեբունի» ԲԿ–ի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար, ուռուցքաբան Ներսես Բերբերյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է քաղցկեղի բուժման մասին` նշելով, թե ինչ ձեռքբերումների է հասել Հայաստանը վերջին 4 տարում։
Sputnik
Բերբերյան. «Ժողովուրդը կորցրել է վստահությունը առողջապահության նկատմամբ»

Ըստ Բերբերյանի` Հայաստանում, ցավոք, մենք դեռևս չունեն հստակ վիճակագրություն, բայց մենք չենք զիջում համաշխարհային առողջապահության կազմակերպության ցուցանիշներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալով` կրծքագեղձի քաղցկեղը կազմում 30 տոկոս, և յուրաքանչյուր 8 կնոջից մեկի մոտ կհայտնաբերվի կրծքագեղձի քաղցկեղ, եթե նա ապրի մինչև 70 տարեկան։ Սա հստակ ցուցանիշ է։ Մյուս կողմից` մահացության մակարդակն այնքան էլ բարձր չէ (մոտավորապես 15 տոկոս), այն դեպքում, երբ թոքի քաղցկեղի մահացության ցուցանիշը հասնում է 30 տոկոսի։

«Սա ցույց է տալիս, որ բուժման մակարդակը բարձր մակարդակում է։ Եթե մենք կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերենք առաջին և երկրորդ փուլում, բուժման հավանականությունը շատ մեծ է (մինչև 100 տոկոս)»,– ասում է Բերբերյանը։

Նրա խոսքով` կրծագեղձի խնդիրը նաև սոցիալական բնույթ ունի. թանկ է և՛ քիմիաթերապիան, և՛ վիրահատությունները։

«Ինչո՞ւ են հայաստանցիները մեկնում արտասահմանում բուժվելու» հարցին ի պատասխան Բերբերյանը նշում է, որ մենք լուրջ խնդիր ունենք այս ամենը լուսաբանելու հարցում։ Մեր առաջընթացը բավականին երիտասարդ են։ Վերջին երկու–երեք տարիներին ենք լուրջ արդյունքներ գրանցում։ Չորս տարի առաջ մենք այնպիսի ցուցանիշներ չունեինք, ինչպիսին ունենք այսօր։ Հայաստանի առողջապահությանն այդքան էլ փայլուն վիճակում չէ։ Ժողովուրդը կորցրել է վստահությունը։ Մենք այդ վստահությունը վերականգնելու խնդիր ունենք»,– ասում է նա։