Հանրային հեռուստաընկերության տնօրենը եթեր է հրավիրում ընդդիմությանը

Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է եթերի հրավիրել բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում` նախընտրական քարոզարշավի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հրավիրում ներկա ընդդիմությանը։

Միլիոնները գտել են. Հանրային հեռուստաընկերությունում վատնումներ չե՞ն եղել

Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

Նա նշեց, որ հեռուստաբանավեճերին հրավիրվում են նաև ՀՀԿ ներկայացուցիչները։

«Մասնավորապես, մենք բազմիցս հրավիրել ենք Արմեն Աշոտյանին։ Նա համաձայնել է խոսել հարցազրույցի ձևաչափում, բայց ոչ դեբատի։ Մենք պատրաստ էինք նաև հարցազրույցի, հարցը միայն եթերային ժամանակի պակասն էր։ Հիմա ժամանակ կա։ Մենք նախկինի նման պատրաստ ենք հրավիրել բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` առաջիկա շաբաթներին խորհրդարանական ընտրությունների բոլոր մասնակիցները հավասարություն կստանան հեռուստաեթերում:

Ճիշտ այնպես, ինչպես  հեռուստաընկերությունն աշխատել է նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2017թ.–ի ապրիլին։