Հովիկ Աբրահամյանի ջերմոցները տարիներ շարունակ ոռոգվել են գողացած ջրով. ՊՎԾ. տեսանյութ

Պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է Աբրահամյան ընտանիքին պատկանող բիզնեսի անօրինական կողմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ի ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են անօրինական ջրով, որի դիմաց գրեթե ոչ մի դրամ չի վճարվել։

Մեծ Մանթաշում կեղտաջուր են խմում. հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս

Այս բացահայտումն, ինչպես նշված է ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում, արել են ծառայության աշխատակիցները` ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրելով «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում «Մխչյան» խողովակաշարը։

Այդտեղ հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:

Խողովակի վրա առկա են երեք անօրինական միացված խողովակներ` յուրաքանչյուրը  100 մմ տրամագծով և 50-70 լ/վ  ջրատվությամբ:

Ըստ հաղորդագրության, նախնական հաշվարկով այս խողովակաշարով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց միայն մի մասի համար են առկա վճարումներ, այն էլ՝ չնչին։

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հովիկ Աբրահամյանի ջերմոցները տարիներ շարունակ ոռոգվել են գողացած ջրով. ՊՎԾ. տեսանյութ