Դուր չի եկե՞լ նախարարի պաշտոնը. Լիլիթ Մակունցն ուզում է պատգամավոր դառնալ

Մակունցը որոշել է մասնակցել ԱԺ առաջիկա ընտրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը որոշել է մասնակցել դեկտեմբերին նախատեսված ընտրությանը։ Այսօր ԱԺ–ում նա այս մասին ասաց լրագրողներին։

Մակունցը պատգամավորի թեկնածու կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով՝ Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում

«Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք որոշում կկայացնենք ինչպես ենք վարվելու: Մի բան է հստակ, որ մենք շեշտադրում ենք անում ունենալ և՛ լավ կառավարություն, և՛ լավ Ազգային ժողով»,- ասաց նա:

Մակունցը նշեց, որ մշակույթի նախարարության աշխատակիցներից ոչ մեկին չեն ստիպում մտնել ո՛չ ՔՊ, ո՛չ մեկ այլ կուսակցություն։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։