ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ:» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունում հաղթեց Ալեքսեյ Բոգոսլովսկու թիմը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանը։
16-րդ առաջնությունն անցկացվեց Երևանում նոյեմբերի 2–4–ին։
Առաջին յոթ տեղերը զբաղեցրին ռուսական թիմերը, որոնք գլխավորում էին Ալեքսեյ Բոգոսլովսկին, Ալեքսեյ Գիլյովը, Սերգեյ Նիկոլենկոն, Իննա Սեմյոնովան, Իլյա Բերան, Միխայիլ Սավչենկովը, Պավել Բորդաչովը, Իլյա Տալյանսկին ու Սերգեյ Եֆիմովը։ Տասներորդ տեղում հայտնվեց Արամ Հարությունյանի գլխավորած հայկական թիմը։
Նշենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ:» խաղի աշխարհի առաջնությունը երկրորդ անգամ անցկացվեց Հայաստանում։ Առաջնությանը մասնակցեցին 400 գիտակ` 65 թիմ 26 երկրից։ Հայաստան էին եկել գիտակներ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ–ից ու Կանադայից։