Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

Հանդիպման ընթացքում կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը: