Բոզոյան. «Այս էյֆորիկ մթնոլորտում իշխող ուժը կստանա ձայների բացարձակ մեծամասնությունը»
© Sputnik
Կարծում եմ, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում քաղաքական ուժերի շատ մեծ բազմազանություն չի լինի: Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Այս էյֆորիկ մթնոլորտում իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կստանա ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 70-80%-ը»,-մանրամասնեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ հասկանալի է, որ այս պայմաններում մյուս ուժերի շանսերը շատ քիչ են լինելու: