ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Իտալական Պալերմոյի շրջանի Կաստելդաչա քաղաքում հորդառատ անձրևներին հետևանքով սկսած ջրհեղեղի հետևանքով մահացել է 10 մարդ, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մահացածներից 9-ը մեկ ընտանիքի անդամներ են: Մահացածների թվում կա 3 երեխա: Զոհվածների մարմինները գտնվել են Կաստելդաչայում՝ գետի ափին գտնվող նրանց տանը:
Եվս մեկ զոհի՝ 44-ամյա տղամարդու էլ փրկարարները գտել են Վիկարի բնակավայրում:
Փրկարարներն այժմ իրականացնում են ևս 2 անհայտ կորածի որոնողական աշխատանքներ:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ կարող են լինել էլի զոհեր: