ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. Պայթյունը տեղի է ունեցել Չիկագոյի Grayland station երկաթուղային կայարանի մոտ գտնվող Մետրա քաղաքամերձ երկաթգծում։
Chicago Sun Times–ի տեղեկության համաձայն` միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը տուժել։ Ականատեսները հայտնում են, որ պայթյունն ուժեղ էր` պնդելով, որ ցնցվել են նույնիսկ տան պատերը։
Պարբերականի տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել շաբաթ Grayland Station կայարանի մերձակայքում։ Երկաթգծի երկու աշխատակից զոդման աշխատանքներ էին կատարում ճանապարհի վրա, երբ եռակցման գազի բալոնը պայթել է։
Պայթյունից հետո նրանց հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրանցից մեկը մահացել է։