«Մեր անունն է Հայկական բանակ». շաբաթվա սելֆին

Նիկոլ Փաշինյանը իր ավանդական սելֆին այս անգամ առաջնագծում կանգնած զինվորների հետ է արել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատարը Արցախում էր: Նա եղել է առաջնագծում:

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ավանդական սելֆին: Լուսանկարում Փաշինյանի հետ Արցախի նախագահ Բակո Սահակյանն է, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և զինծառայողներ:

Վարչապետի պաշտոնակատարը Արցախ էր մեկնել նոյեմբերի 1-ին: Հաջորդ օրը հայտարարվեց, որ կարճատև արձակուրդով Փաշինյանը Արցախում կմնա մինչև նոյեմբերի 5-ը: