Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է․ Թանդիլյանը՝ օրվա առթիվ

Նոյեմբերի 4-ը 2009 թ.-ից Հայաստանում նշվում է որպես սոցիալական աշխատողի մասնագիտական օր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առիթով։

Քանի՞ գործազուրկ կա Հայաստանում. նախարարի պաշտոնակատարը թվեր է հրապարակել

«Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել նրա նպատակներն ու խնդիրները»,- իր ուղերձում գրել է նախարարի պաշտոնակատարը: 

«Այն է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել, նեցուկ լինել մարդկանց ու ընտանիքներին, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում,վստահություն ներշնչել սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ՝ հավաստիացնելով, որ հենց իրենք կարող են փոխել իրենց կյանքն ու կենսակերպը:

Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է,սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում մարդ է, իսկ նպատակը՝ մարդու կյանքի որակի բարելավումը: Սոցիալական աշխատանքը լոկ մասնագիտություն չէ, այն կենսաձև է, համբերատարություն պահանջող ամենօրյա աշխատանք:

Դդմատոն՝ հելոուինի փոխարեն. Գյումրիում փորձում են վերականգնել դդմի «բարի համբավը»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման և զարգացման գործընթացն առավել որակյալ, կանոնակարգված, հասցեական ու նպատակային դարձնելը: Այս համատեքստում մեծ դեր ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ու կայունությունը, ինչը սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի համար պետք է ստեղծի այնպիսի միջավայր, պայմաններ և գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս իրագործել սոցիալական աշխատողի առաքելությունը՝ աջակցել այն քաղաքացիներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը:

Սիրելի սոցիալական աշխատողներ, դուք մեր պետության այն ներկայացուցիչներն եք, ում նկատմամբ վստահությունը ձևավորում է նաև վստահություն մեր պետության, սոցիալական պաշտպանության և վաղվա օրվա նկատմամբ։

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով և մաղթում հաջողություններ Ձեր պատվաբեր աշխատանքում»,-եզրափակել է Մանե Թանդիլյանը: