Այսպիսի մարմին 49 տարեկանում. Ջեյ Լոյի բաց լուսանկարը

Ջենիֆեր Լոպեսը այն համարձակ կանանցից մեկն է, որոնք գերադասում են միշտ մնալ այնպիսին, ինչպիսին կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. Մշտապես երիտասարդ Ջեյ Լոն նույնիսկ 49 տարեկանում չի դադարում ապշեցնել երկրպագուներին իր գեղեցիկ կազմվածքով։

Հայտնի ամսագրի համար հերթական ֆոտոշարքը դրա վառ ապացույցն է։ Կրքոտ ամերիկուհու բարեկազմ արտաքինի մասին կարելի է խոսել հավերժ, սակայն ավելի լավ է, պարզապես դիտել։

Չնայած, որ կրքոտ լատինամերիկուհու կազմվածքը վաղուց է քննարկում լայն հանրությունը, Ջեյ Լոն պնդում է, որ ինքն անձամբ դրա վրա երբեք չի կենտրոնանում։

«Ես չեմ գիտակցել, թե ինչ եմ արել, պարզապես այնպիսին էի, ինչպիսին կամ։ Ընտանիքումս շքեղ բարեմասնությունները միշտ հարգի էին։ Բոլորն ասում էին, որ «Ջենիֆերը մեծ հետույք ունի», սակայն դա գեղեցիկ էին համարում», –InStyle Magazine ամսագրին ասել է Ջենիֆեր Լոպեսը։

Վառ կանաչ զգեստը, որում լուսանկարվել է Ջենիֆերը, գրեթե չի քողարկում նրա հիանալի ձիգ մարմինը։ Ֆոտոշարքի ժամանակ արված լուսանկարը, որը սոցցանցերում տեղադրել է Լոպեսը մեկ օրվա ընթացքում ավելի քան 4 մլն «հավանության» է արժանացել։

Ինչպես նշում է պարբերականը` Ջենիֆերն այն խիզախ կանանցից է, որոնք երբեք չեն ձգտել նմանվել որևէ մեկին` գերադասելով մնալ այնպիսին, ինչպիսին կան։