Լոնդոնում տոնական միջոցառման ժամանակ Միկիին աղջկա հետ են նկատել. այնտեղ էր նաև Ջորկաեֆը

Երիտասարդները փորձում են չհրապարակայնացնել իրենց հարաբերությունները, բայց լուրերը գնալով ավելի ու ավելի են տարածվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում մասնակցել է AGBU գալա–երեկույթին (Armenian General Benevolent Union):

Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես եկող Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որի հետ Միկին լուսանկարվել է։

Սակայն ամենամեծ ինտրիգը` ընդհանուր լուսանկարում պատկերված աղջիկն է, որին Հենրիխը գրկել է։

Իրականում նրա անունը հայտնի է, Բեթի Վարդանյանն է, հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը։

Հայկական լրատվամիջոցներն արդեն գրել են, որ, լուրերի համաձայն, Հենրիխն ու Բեթին հանդիպում են և շուտով կարող է ամուսնանան, սակայն երիտասարդները իրենց համեստ են պահում և անձնական թեմայով չեն խոսում։

Այնպես որ հապճեպ եզրակացություններ չանենք, պարզապես դիտենք փայլող և գեղեցիկ զույգի լուսանկարը։